28.03.2024
Վերին Լարսը փակ կմնա մեկ շաբաթ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հռոմի պապը Գյումրիում է. պատարագ Վարդանանց հրապարակում (ուղիղ)

Սրբազան Քահանայապետը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 25-ին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, այցելությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ժամանել է Գյումրի:

Գյումրիում այս պահին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվում Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Շուրջ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Գյումրիում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցվող պատարագին մասնակցում է շուրջ 15 հազար քաղաքացի Հայաստանից ու արտերկրից: Հայ կաթողիկե եկեղեցու տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը հայտնել էր, որ Հրապարակի կենտրոնական հատվածը բաժանված է 5 սեկցիաների ու ամբողջ տարածքը արգալապատնեշված է:
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար