25.11.2024
Թուրքիան հետևողականորեն շարունակում է իրականացնել մշակութային Եղեռն
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

Ստամբուլի Քումքափի թաղամասում հայկական պատրիարքարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակցիները պահանջել են նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել: Այս մասին, հղում անելով Anadolu գործակալությանը, գրում է Armlur-ը:

Այն բանից հետո, երբ 2008թ. հոսպիտալացվեց Կոնստանդնուպոլսի արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, փոխանորդ նշանակվեց Արամ Աթեշյանը: Այդ ժամանակվանից ի վեր պատրիարքի ընտրություններ չեն անցկացվել:

«Արդեն 8 տարի է՝ ինչ-ինչ պատճառներով մեզ թույլ չեն տալիս պատրիարքի ընտրություններ անցկացնել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Նրա խոսքով՝ նոր պատրիարքը պետք է ընտրվի հնագույն ավանդույթների համապատասխան` համընդհանուր ընտրությունների ճանապարհով:

Գործակալության հետ զրույցում հայկական վերլուծական հարթակի ներկայացուցիչ Թաթյոս Բեբեքը հայտարարել է, որ «պատրիարքարանի գործող ղեկավարությունը չի արտացոլում Թուրքիայի հայերի շահերը»:

Հիշեցնենք, Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից հետո Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին նամակ էր գրել, որում մասնավորապես ասված էր.

«Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»:

Աթեշյանին Հայաստանում պատրաստվում էին դիմավորել փթած լոլիկներով ու հավկիթներով ու բողոքի ակցիաներով, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Աթեշյանը այս օրերին Հայաստան չի ժամանի: