24.11.2024
Ջանջուղազյանը հեռացավ, Խաչատրյանը՝ վերադարձավ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց:


Արմեն Գևորգյանըի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին տեղեկացրեց, որ Գևորգյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և մասնակցում է խորհրդարանի նիստին, ուստի՝ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել նիստին և միջնորդեց դատաքննությունը հետաձգել։


Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Քոչարյանն ու Գևորգյանն անցնում են կաշառքի գործով՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 3 մլն դոլար կաշառք, իսկ Արմեն Գևորգյանին՝ 1 մլն դոլար կաշառք ստանալու համար։