3.10.2024
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Նախագահների հանդիպմանն ընդառաջ. ՌԴ-ն հորդորում է կողմերին դրսևորել զսպվածություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախատեսվում է, որ սկզբում Պուտինը կհանդիպի առանձին Սարգսյանի և Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա նախագահների եռակողմ հանդիպում:

Կրեմլը, ընդգծել է Ուշակովը, մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի աջակցի կողմերի հակամարտության կարգավորման հարցում: Նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն որոշիչ դերակատարում ունեցել է ապրիլին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից:

«Մենք կշարունակենք մեր միջնորդական առաքելությունը՝ իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ և այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների 2009-2013 թվականների հայտարարություններում», - ասել է Ուշակովը: Այդ սկզբունքները, հիշեցնում է աղբյուրը, բացառում են ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում:

Ուշակովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հորդորում է հակամարտության կողմերին դրսևորել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից և օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իրավիճակը կայունացնելու համար:


Ուորլիք. Սարգսյան-Ալիև հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության  ձևավորմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում