Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 126 նոր դեպք, 4 մահ մեկ օրում

Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225221 դեպքի:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1188922 վերջին մեկ օրում` 3920 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2722 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 18-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 216882 անձ` վերջին մեկ օրում 104 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4517 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...