9.07.2025
Հրդեհ Խոսրովի պետական արգելոցում
prev Նախորդ նորություն

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է. ԱՆ

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:


Նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:


Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:


 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները