23.11.2024
«Նախկին» պետք է դառնանք բոլորս այս եռամյա աղետալի ազգային էքսպերիմենտից հետո. Գևորգյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում պետք է վերանայել նվազագույն զամբյուղը. Ռոբերտ Քոչարյան

Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:


«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը:


Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Քոչարյանը խոստացավ իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:


«Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 60 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ», - ասել է երկրորդ նախագահը:


Նա հատուկ անդրադարձ կատարեց կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:


«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որպեսզի դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշեց նա:


Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է Լոռու մարզի Տաշիր քաղաքում: