25.11.2024
Քամուց տապալված ծառերը մեծամասամբ կենսունակ են եղել
prev Նախորդ նորություն

Վարդենիսում անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որեւէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:


Նա հայտնել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:


Մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։


Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։