24.11.2024
Անդրեասյան. Շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո՝ ընտրություններից առաջ
prev Նախորդ նորություն

Քոչարյան. Ադրբեջանը վաղ թե ուշ օկուպացված տարածքները կվերադարձնի Ղարաբաղին

Կառավարության այսպրվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ընթացքում 800 հա տարածքային կորուստին վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Ադրբեջանը այդ տարածքը կվերադարձնի ԼՂՀ-ին:

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն դրա կազմ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով, Ադրբեջանն օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջանները, որոնք, ընդ որում չափերով, շատ ավելի մեծ են:

«Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»,- վստահեցրել է Շավարշ Քոչարյանը: