Հաշվարկ չկա, թե ինչ վնաս ենք կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում
Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
"Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:
Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ, չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին",- Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը: