26.11.2024
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
prev Նախորդ նորություն

«Ֆեյք աղբից» դեպի «հողմաղացներ». Փոփոխություններ «ԶԼՄ-ների մասին օրենքում»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է Վենետիկի հանձնաժողով դիմելու իր մտադրության մասին՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» աղմկահարույց փոփոխությունների կապակցությամբ: «Իմ քայլը» իշխող դաշինքի ներկայացուցիչների կողմից մշակված փոփոխություններով նախատեսված են մի շարք սահմանափակումներ ԶԼՄ-ների կողմից տեղեկատվության աղբյուրների օգտագործման հարցում։


Facebook սոցիալական ցանցի իր էջում Զոհրաբյանը նշել է, որ նշված ուղղումները հակասում են հիմնական օրենքին եւ կոչված են սահմանափակել Telegram-ի որոշ ալիքներից տեղեկատվության տարածումը:


«Նիկոլ Փաշինյանի լրագրողական եւ պատգամավորական գործունեության «Ալֆան» եւ «Օմեգան» «օդում կախված տեղեկատվություն» էր, որի հիման վրա նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, կողոպուտի եւ կոռուպցիայի, մարդկանց առեւանգման եւ կտտանքների մեջ», - հայտարարել է պատգամավորը:


Իսկ հիմա, շարունակեց նա, Փաշինյանը ձգտում է մոդելավորել «խոսքի ազատությունը սեփական ճաշակին համապատասխան, որպեսզի խոսքի ազատությունը համարվի միայն իր ՊՈԱԿ-ի կողմից տարածվող «ֆեյք աղբը»։ «Այն, ինչ մտադիր է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է Սահմանադրությանը», - նշեց պատգամավորը:


Զոհրաբյանն ընդգծել է, որ աշխարհի 100-ից ավելի երկրներում անանուն աղբյուրներին հղում անելու լրատվամիջոցների իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ: ԶԼՄ-ների աղբյուրների պաշտպանության հարցն արտացոլված է ոչ միայն ազգային օրենսդրության մեջ, անանուն աղբյուրների օգտագործման իրավունքը պաշտպանում է եւ միջազգային հանրությունը, եւ միջազգային իրավունքը:


«Նիկոլը հերթական հակասահմանադրական գործողություններն է իրականացնում՝ ԶԼՄ-ների միջոցով կոնկրետ Telegram-ալիքների տեղեկատվության տարածմանը խոչընդոտելու համար։ Այսօր ես դիմեցի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին, և լրատվամիջոցների հետ միասին պատրաստ եմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարել Նիկոլի վախերի դեմ», - գրում է պատգամավորը։