24.11.2024
Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական տեսանյութերին, որոնցում երևում են հայ զինվորականներ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Մարտակերտ քաղաք

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր փոխադրել են Մարտակերտ քաղաք: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Մթերային հավաքածուները եւ առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած փախստականներին եւ բնակավայրի այլ կարիքավոր բնակիչներին: Մարդասիրական հավաքածուները, որոնց մեջ մտնում են սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաները, ստացել են մի քանի հարյուր ընտանիք:


Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է ենթակառուցվածքների կենսական նշանակության օբյեկտների վերականգնումը:


Ավարտվել են Շուշիի արեւմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում 24 բնակավայրում, որտեղ բնակվում է ավելի քան 10 հազար մարդ:


Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերել։


Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին դիմում են տեղի բնակիչները, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններով, որոնք հակամարտության սրման ժամանակ զրկվել են որակյալ բժշկական օգնություն եւ անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորությունից:


Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները 529 քաղաքացիների, այդ թվում 63 երեխաների բժշկական օգնություն են ցուցաբերել:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։