23.11.2024
Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան ժամանակակից սարքավորումներով
prev Նախորդ նորություն

Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել

Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, այս մասին տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը: Այդ մասին հայտնում է Ազատությունը:


Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասել է, որ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքնով 8 հոգի է վիրավորվել, 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:


«Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ ասաց՝ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել», - գրում է Ազատությունը։


Վարչապետ Փաշինյանը Հադրութի երկու հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների գրոհը համարում է ռազմական իրադրության ամենալուրջ սրումը եռակողմ հայտարարությունից հետո։ Նա վստահ է, որ այս ամենն ադրբեջանական սադրանք է, որն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»:


Ադրբեջանցիներն օգտվել էին փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվեց Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում: Ինչու չէին տեղակայվել մինչև շաբաթ օրը, ըստ Փաշինյանի` քննարկման առարկա է: Խաղաղապահ ուժերը այդ երկու գյուղեր են մտել ադրբեջանական գրոհից հետո: