2.04.2025
Սահմանագծումների հարցով պետությունը չի հաղորդակցվում սահմանային բնակիչների հետ. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահները չեն հանդիպի Արայիկ Հարությունյանին

Այս պահին Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


Նրա խոսքով, հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ՝ ոչ լիարժեք ձևաչափի պատճառով, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արայիկ Հարությունյանը հատուկ ժամանել էր Երևան այդ հանդիպման համար:


Ավելի վաղ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:


 

Դպրոցներում կարող է դասավանդվել «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը