19.04.2025
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերից պահանջել է պահպանել հրադադարը
prev Նախորդ նորություն

Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանել են Բաքու շաբաթ օրը, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


"Բաքու ժամանելը ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ ասել, որ դա եւս մեկ անգամ տեսախցիկների առջեւ: Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չեմ եղել։ Գուցե նրանք ինչ-որ բան ունեն ասելու։ Եթե ուզում եք ասել, տեսախցիկների առջև ասեք: Եթե ոչ, ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ",-Ալիեւի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական ուժերը սադրիչ քայլերի են դիմել Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար