23.11.2024
Ադրբեջանի զինուժը հարձակվել է Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական ուժերի հարձակումն Արցախում պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:


Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարության մեջ:


"Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է", - ասել է Մանե Գևորգյանը:


Նա նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։