24.11.2024
Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times
prev Նախորդ նորություն

Արցախ-Ադրբեջան շփման գծի պաշտպանությունը պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա

Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի հարավում դեկտեմբերի 11-ին ադրբեջանական զինուժի հարձակման փորձին:


«Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։


Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։


Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:


Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում», - ասված է նրա գրառման մեջ: