25.11.2024
ԱՄՆ դեսպանն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են կրթության և գիտության ոլորտների ծրագրերը
prev Նախորդ նորություն

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին բուժօգնությունը կտրամադրվի պետպատվերով

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ 


«Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`


-Անձնագրի պատճեն


-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)


-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք


-Հասցե


-Հեռախոսահամար


Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: