25.11.2024
Լոս Անջելեսի քաղխորհուրդն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախը
prev Նախորդ նորություն

Անհնազանդությունը շարունակվում է. Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը կաթվածահար է եղել

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

VERELQ-ի հետ զրույցում մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ մետրոյի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով  երթևեկությունը։

"Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա",- ասաց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ին քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կեսօրից հետո ևս կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։