24.11.2024
Արման Թաթոյանն այցելել է Բաքվի կողմից հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանի վրա հարձակվողները ցանկացել են նրան սպանել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 10-ին հայտնել է, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառելու օրը՝ նոյեմբերի 10-ին, նրա վրա հարձակված անձիք ցանկացել են վառել ԱԺ նախագահին:


«Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են:


Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:


Նույն գիշերը, նրա խոսքով, խմբեր են գնացել Ալեն Սիմոնյանի տուն: «Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը:


Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն:


Նոյեմբերի 10-ի գիշերը, Արցախի դեմ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության ստորագրելուց ժամեր անց, Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների: ԱԺ նախագահն արդեն վերադարձել է աշխատանքի: