5.04.2026
Սարգսյան. 2011 թ.-ին հայկական կողմը պարտաստ էր զիջել Բաքվին հինգ տարածք
prev Նախորդ նորություն

Հովսեփյան. ավտբուսի պայթյունի վարկածների մասին հնարավոր է խոսել միայն փորձաքննությունից հետո

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտնել է, որ Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ դեռ շուտ է որեւէ բան ասել, քանի որ վարկածները մշակվելու են հետազոտությունների արդյունքների հիման վրա: Կատարվում են հետազոտություններ եւ փորձաքննություններ:

«Դուք արդեն նկատեցիք, որ քննիչների մեծ խումբ է աշխատում դեպքի վայրում, փորձագետներ: Դեպքի վայրն իրենից շատ լուրջ բան է ներկայացնում, դեպքի վայրը լուրջ է թե կազմակերպչական առումով, թե զննության, մանրամասն հետազոտում ենք այն: Դեպքի վայրի զննությամբ եւ այս պահին կատարվող հետազոտության արդյունքներով որոշում կկայացնենք: Այս պահին շուտ է որեւէ բան հայտնել, մեր անելիքները պարզ կլինեն այսօր եւ վաղը կատարվող հետազոտությունների արդյուքնում: Վարկածները կմշակվեն հետազոտությունների արդյունքների հիման վրա: Շատ եւ շատ հանգամանքներ կպարզվեն միայն մասնագետների եզրակացությամբ», - ասել նա, հայտնում է news.am-ը:

Պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։ Կա 7 տուժած և 2 զոհ, րոնց ինքնությունը չի հաղորդվում։ Տուժածները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հայտնի է, որ ավտոբուսն աշխատել է դիզվառելիքով, իսկ պայթյունը եղել է ալիքաձև: «Պայթյունը ոչ թե բեկարոյին է եղել, այլ ալիքաձև»,- ասել է լրագրողներին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ պայթել է երկրորդ շարքում նստած ուղևորի իրը։ Հնարավոր ահաբեկչության վարկածը Գասպարյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել՝ նշելով, որ բոլոր տվյալները նախնական են, և կարող են փոխվել: Ըստ ոստիկանապետի, երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը, դրանցից մեկն էլ վնասվել է. այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։

Հատկանշական է, որ միջադեպի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա նշում է, որ Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Սարգսյանին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Սարգսյանը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանի հաղորդմամբ՝ քրգործ է հարուցվել ՔՕ 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ սպառողների կյանքին սպառնացող ծառայություն,որը հանգեցրել է երկու կամ ավելի զոհերի:
Սարգսյանն ու Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ շփման գծում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար