27.11.2024
Տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայանգրի վավերացման գործընթացը մոտենում է ավարտին. փոխնախարար

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը մոտենում է ավարտին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, բյուջետային նախնական քննարկումներում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։


Նրա խոսքով, այսօրվա դրությամբ միայն եմ երեք երկրներ չեն հայտնել միության քարտուղարությանը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին: Խոսքը Իտալիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի մասին է։ Բոլոր երեք երկրներն էլ ավարտել են վավերացման ներքին գործընթացները, մնացել է միայն քարտուղարության ծանուցման հետ կապված ֆորմալ մասը։ Միայն դրանից հետո ԵՄ-ն պաշտոնապես կհայտարարի վավերացման գործընթացի ավարտի մասին։


Նա նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանը լայն օրակարգ ունի, սակայն համաճարակի պատճառով այս տարի հարաբերությունների զարգացման դինամիկան աննշան էր և սակավ: Այնուամենայնիվ, CEPA-ի հետ կապված բոլոր հանձնաժողովները եւ հարթակները շարունակում են աշխատել, բայց առցանց: