24.11.2024
Կասկադում քաշքշել են ոստիկաններին ու հայհոյել. բերման ենթարկվածներ կան
prev Նախորդ նորություն

Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական գործ

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։


«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։


Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը։ Բացի այդ, լայն շրջանառվում է քաղաքապետ ենթադրյալ մասնակցությամբ տեսանյութ։