23.11.2024
Վարչապետի հորը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. «Հրապարակ»
prev Նախորդ նորություն

Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կալանքից ազատ է արձակվել․ փաստաբան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին՝ Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտնել է փաստաբան Գոռ Գևորգյանը։


"Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է զինծառայողի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ քննության միջնորդությունը։ Կալանքից ազատման որոշման համար հիմք է հանդիսացել հիմնավորված կասկածանքի բացակայությունը", - նշել է նա Facebook-ի եթերում։



VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի ծառայակիցները ՝ զինծառայողներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:


Ձերբակալվել են նրա երեք ծառայակիցները: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների վարքագծի կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադաս հարաբերությունների բացակայության դեպքում) քրեական հանցագործություն կատարելու կասկածանքով: