21.04.2025
Չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չտարածել դրանք. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից սպառազինության լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն այսօր չկա. դեսպան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանին դիմել սպառազինության լրացուցիչ մատակարարման հարցով, առկա զինատեսակները բավարար են երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


«Լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն այսօր չկա»,- ասել է նա, պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է Հայաստանը դիմել ՌԴ-ին մատակարարումների հարցով, հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակը: 


«Ռուսաստանի հետ անցած տարիներին զարգացել է ռազմա-տեխնիկական համագործակցություն, կան պարտավորություններ ու համաձայնագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում են պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը:


 


 


 

Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան