ՀՀԿ-ն զգուշացնում է՝ թույլ չի տա ծածկադմփոց անել ծխախոտային սկանդալը
Հանրապետական կուսակցության երիտասարադական կառույցի ներկայացուցիչները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնել է, որ այս կերպ նրանք հայտնում են, որ թույլ չեն տալու ծածկադմփոց անելով, հնչեղ թեմաներն այլ թեմաներով փոխարինելով մոռացության մատնել իշխանությունների կոռուպցիոն սկանդալային պատմություններն ու ապօրինությունները։
«Այսօրվա ակցիայով մենք ի թիվս շատ ու շատ այլ խնդիրների, որ այս պահին կան Հայաստանում, հիշեցնում ենք՝ ձեզ չի հաջողվելու մոռացության մատնել այդ ամենը: Մենք վերջապես պետք է հասկանանք՝ ունենք վարչապե՞տ, թե՞ պոպուլիստ ուզուրպատոր։ Մենք ունենք Ազգային ժողովի պատգամավորնե՞ր, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ։ Բոլորս էլ լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակը այս ողջ գործընթացի մասին։ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել, բայց որևէ մեկն այստեղ որևէ արձագանք մինչև այսօր այս ամենին չի տվել։ Հեշտ է ասել՝ ես չեմ հերքելու, որ ուխտ եմ, թեև ես չգիտեմ՝ նա պիտի դա հերքի, թե ոչ, բայց սա պիտի գոնե փորձի հերքել, որովհետև փաստերը ցույց են տալիս, որ դա իր մոտ չի ստացվել», - ասաց նա:
Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնբաբարվում է Սահմանադրությունը, որ երկրի բարձրագույն իշախանությունները կապված են կոռուպցիոն գործընթացների հետ, բայց իրենց նպատակն է իշխանություններին թույլ չտալ այլ շինծու գործերով կոծկել ու շեղել կոռուպցիոն գործարքները բացահայտելուց։
Նշենք, որ ակցիայի շրջանակում կառավարության շենքի դիմաց տեղադրվել էին Վորոնեժ և Կրասնոդար քաղաքների անունները՝ հենց այս քաղաքներում են հայտնաբերվել Հայաստանից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված ծխախոտի մեծ խմբաքանակները: