27.11.2024
Կորոնավիրուսի նոր օջախ Արցախում. վարակվածների ընդհանուր թիվը հասավ 119-ի
prev Նախորդ նորություն

Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում. ՀԲՃ

Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:


Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։


Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետեւ նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները, կարծես, չեն պահպանվում։


Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ, ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։ Ի դեպ, Լիդիանը չի հայտնում նոր պահնորդական կազմակերպության անունը, ընկերության մեքենաների վրա նույնպես բացակայում են անվան տարբերանշանները.


Ջերմուկում շրջանառվող տեղեկությունների համաձայն ընկերության անունը «Հատուկ անվտանգության ծառայություն» է:


Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»: