19.04.2025
Սևան քաղաքը ևս մեկ շաբաթ փակ կմնա
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը կհամագործակցեն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:


«Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:


 


 

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար