24.11.2024
Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ
prev Նախորդ նորություն

Փաշինյան, իրոք վարակվել ես կորոնավիրուսով, թե՞ պատվեր ես կատարում. Ասրյանը կասկածում է

Փաշինյան Նիկո՛լ, իրո՞ք վարակվել ես կորոնավիրուսով, թե՞ հերթական անգամ խաբում ես հայ ժողովրդին,  որպեսզի այս տարվա հունիսի 24-ին, հիվանդ ձևանալով, ամերիկյան  տերերիդ  հրամանով չմասնակցես Մոսկվայում տեղի ունենալիք Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանն ու շքերթին: Այս հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղղում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:


«Միանշանակ է, որ ինչպես անցած երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարման համակարգը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտների գործունեությունը,Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասցրել է կործանման եզրին, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պետական մակարդակով պայքարը ձախողել է ամբողջությամբ:


Ավելին, Փաշինյան Նիկոլը, Հայաստանում արտակարգ դրությունն անընդհատ երկարացնելով, փորձում է երկարացնել ավազի վրա անընդհատ կառուցվող և փլուզվող ապազգային իր իշխանության կյանքը՝ արտակարգ դրության ժամանակ գիտակցված արգելելով իր իշխանության դեմ կազմակերպվելիք հավաքները և արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Ազգային Ժողովում, առանց ժողովրդի դիմադրության, ապազգային օրենքների
ընդունումն ու, Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի իշխանությանը պարտադրված, այլասերված տարբեր կոնվենցիաների վավերացումը (օրինակ՝ Լանզարոտիի կոնվենցիան), այդ թվում նաև հունիսի 1-ին Հայաստանի Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
հանրաքվեի դնելու մասին» օրենքը չեղարկելու, որից հետո Ազգային Ժողովի միջոցով ՀՀ Սահմանադրական դատարանը լուծարելու ու իր ուզած Սահմանադրական դատարան ընտրելու հակապետական որոշումը:

Հայաստանի Ազգային Ժողովի այն պատգամավորներն, ովքեր կատարել և կատարում են Փաշինյան Նիկոլի հակապետական, հակասահմանադրական որոշումները, հրապարակավ անպայման արժանանալու են հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի պարսավանքին և պատժվելու են օրենքի դիկտատուրայի ողջ խստությամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ անընդունելի ու հակաժողովրդավարական է Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական
ցանկացած փոփոխություն՝ ընդունված Ազգային Ժողովի կողմից: Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանի իշխանության
ճյուղերի տարանջատման Սահմանադրական փոփոխության իրավունքը բացառապես պատկանում է հայ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով»,- ասված է կուսակցության նախագահի տարածած հայտարարության մեջ: