24.11.2024
Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Մոսկվայից Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 15-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին՝ ժամը 15։40-ին։

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։


«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։


Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ՝ ժամը 11:00-ից սկսած»,- նշում են դեսպանությունից և հայտնում, որ հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։