23.11.2024
Նալբանդյան. ՀՀ-ն չի կարող դժգոհ չլինել ռուս-ադրբեջանական ռազմական գործարքներից
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիև. Ադրբեջանում սկսվել է հետնավթային շրջանը

Ադրբեջանում սկսվել է հետնավթային շրջանը և Բաքուն ցանկանում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը: Այդ մասին Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր ստեղծում է տրանսպորտային ցանց: «Ադրբեջանն ունի կարևոր աշխարհագրական դիրք և դա հնարավորություն է տալիս զարգացնալ տրանսպորտային ենթակառուցվածքները: Սկսել է գործել Արևելք-Արևմուտք միջանցքը և հավատում ենք, որ հաջորդ տարի կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»,-նշել է նա, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նա հայտարարել է, որ կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, իսկ այդ տրանսպորտային միջանցնքներն ուժեղացնում են Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կմիավորի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերը: