24.11.2024
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 40-րդ դեպքը
prev Նախորդ նորություն

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը չի կրկնապատկվի. ԱԺ-ն մերժեց նախագիծը

Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում ձայների 39 կողմ, 77 դեմ և երկու ձեռնպահ հարաբերակցությամբ օրակարգ չընդգրկվեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը կրկնապատկել եւ սահմանել 200 հազար դրամ, եւ նրանց թիվն է 276 հոգի:


Նախագիծը օրակարգ չընդգրկվեց եւ ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ եւ երկու ձեռնպահ: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր, հաշվի առնելով հաղթանակի 75 տարին է լրանում, պատվովճարը կրկնապատկեր եւ սահմանել 200 հազար դրամ: Նրանց թիվն է 276 հոգի:


«Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը նշեց, որ նախագիծը բավականին քննարկվել է առողջապահության եւ սոցիալական հացրերի մշտական հանձնաժողովում: Նրա խոսքով, կառավարող ուժը գտնում է, որ կառավարության որոշմամբ է այդպիսի որոշումները կայացվում եւ օրենքով նման գումարներ ամրագրելը ճիշտ չեն համարում: «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այս տարի հաղթանակի 75 ամյակի առիթով 300 հազար դրամ է տրամադրվելու», - հիեցրեց նա:


Նույն խմբակցությունից պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ վերջին հինգ տարում Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը կազմել է 50 հազար դրամ և չի փոխվել: «Վերջին շրջանում է այն կրկնապատկվել», -ասաց նա:


Թեմային անդրադարձավ նաև ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Արցախյան պատերազմի վետերանների պարգևավճարների խնդրի մասին:


«Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչեւ 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգեւավճարներ տանք, որովհետեւ մարդ չի մնա», - ասաց նա: «Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա:


Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն եւ ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի: Այսօր գիտեք, որ Արցախի պատերազմի վետերաններն էլ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Ոչ թե մենք լացում ենք, այս հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց Սասուն Միքայելյանը:


Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մի քիչ էլ ձգենք, մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթեւանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց պատգամավորը: