21.04.2025
Ադրբեջանում ընտրողների ակտիվությունը 12:00-ի դրությամբ կազմել է 27,35%
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն՝Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մասին

41 երկրներից 358 դիտորդ հետևում են Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը:


Նա նշել է, որ իրենց առաքելությունը հրավիրվել է Ադրբեջանի կառավարության կողմից և իրենք ուսումնասիրում են երկրում ստեղծված իրավիճակը:


Ըստ նրա, իրենք բավարար տեղեկություն ունեն ընտրությունների ընթացքի մասին: Հարյուրավոր դիտորդներ գտնվում են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և այլ տեղերում:


Ընտրատեղամասերը բացվել են Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն 19:00-ին:


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ հիմա գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:


Ներկայումս պատգամավորի թեկնածուների թիվը 1317 է:


Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ այսօր գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:


Ներկայումս պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1317 մարդ:


19 քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 272 թեկնածու։ Բոլորից շատ իրենց թեկնածուներն առաջադրել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը (122), ընդդիմադիր՝ «Մուսավաթ» (25) և «Ումիդ» (21) կուսակցությունները։


Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախկին գումարման պատգամավորների 64%-ը, կամ 80 հոգի մասնակցում են արտահերթ ընտրություններին։


Գրանցված թեկնածուների 22%-ը կանայք են։


Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից։


 


 

Ժամը 15: 00-ի դրությամբ Ադրբեջանում ընտրողների մասնակցությունը կազմել է 39.23%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
21.04.2025
Քրիստինե Վարդանյանը Թուրքիայի դրոշի այրման մասին. «Սա քաղաքական դիրքորոշման արտահայտում է»