Ես վստահ չեմ, որ կկարողանանք խուսափել պատերազմից․ Զարիֆ
Ոչ, ես վստահ չեմ, որ մենք կկարողանանք խուսափել պատերազմից։ Այս մասին CBS News-ի Face the Nation հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը։
«Ես վստահ եմ, որ մենք պատերազմ չենք սկսի, եւ ով էլ այն սկսի, նա չի լինելու այն ավարտողը»,- հայտարարել է Զարիֆը, ավելացնելով, որ ցանկացած պոտենցիալ հակամարտություն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չի լինելու «սահմանափակ»։
Իրանի ԱԳՆ ղեկավարը կրկին հերքել է սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի կողմից Թեհրանին հասցեագրվող մեղադրանքները։ Նա քննադատել է Թրամպի վարչակազմին, տարածաշրջան լրացուցիչ ամերիկյան զորքեր ուղարկելու համար։
Զարիֆը նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է միջազգային քննիչների խմբին թույլատրել հետաքննել հարձակումը եւ պարզել մեղավորին՝ պայմանով, որ նրանք պետք է անաչառ լինեն։ «Թույլ տվեք նրանց անել դա, քանի որ պիտի ինչ-որ հրաշք կատարվի, որ նրանք կարողանան մեղադրել Իրանին»,- ասել է Զարիֆը։