22.04.2025
Արսեն Ավակովը կպահպանի իր պաշտոնը նոր կառավարությունում
prev Նախորդ նորություն

Ուզբեկստանում օրենքով արգելվեց ամուսնանալ մինչև չափահաս դառնալը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որով սեպտեմբերի 1-ից կանանց համար ամուսնության նվազագույն տարիքային շեմը 17 տարեկանից դառնում է 18 տարեկան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Ներկայումս երկրում տղամարդիկ կարող են ամուսնանալ 18 տարեկանից, իսկ կանայք՝ 17: Դեռ ապրիլին նախագահը բարձրացրեց կանանց ամուսնության համար նախատեսվող շեմը մեկ տարով:


Ընդ որում, բացառիկ դեպքերում ու հարգելի պատճառներով (հղիություն, ծննդաբերություն և այլն) հնարավոր է ամուսնանալ, եթե տարիքային շեմը ցածր է, բայց այն ավելի ցածր չպետք է լինի, քան մեկ տարի: 


Նշենք, որ վաղ ամուսնությունների խնդիրը բավականին սուր է Ուզբեկստանում:


 

ՌԴ-ն կվճարի Եվրախորհրդի բյուջե իր պարտքը 2017 և 2018 թվականների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան