25.11.2024
Ադրբեջանն ու Իրանը կրկնապատկել են ապրանքաշրջանառությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանի տուրիստական ոլորտը հուլիսին 60 մլն դոլարի վնաս է կրել. վարչապետ

Վրաստանի տուրիստական ոլորտը հուլիսին մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի զբոսաշրջության հոսքի աճի դինամիկան կվերականգնվի:


«Մեր կողմից ձեռնարկված քայլերը հիմք են տալիս ասելու, որ մենք անպայման կվերադարձնենք տուրիստական սեկտորի աճի այն դինամիկան, որն ունեինք: Հուլիսի տվյալներով տուրիստական ոլորտը մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել, սակայն հունիսին շատ լավ ցուցանիշ ունենք Աջարիայի տարածաշրջանում, որտեղ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ զբոսաշրջությունն աճել Է 40 տոկոսով»,- ասել է Բախտաձեն: