25.11.2024
ՌԴ Գլխավոր շտաբի պետը և ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը Բաքվում բանակցություններ են վարել
prev Նախորդ նորություն

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցությունների, սակայն այդ հանդիպումը պետք է մշակվի, իսկ Կիևում պետք է ձևավորվի կառավարություն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ իր հետ հանդիպելու առաջարկը:


«Մենք երբեք չենք հրաժարվել առաջարկված ձևաչափերից և ոչ մեկից, այդ թվում` նորմանդական ձևաչափաի ընդլայնումից»,-ասել է Պուտինը:


Նա հավելել է, որ այդ հանդիպումը կարող է հետաքրքիր լինել: