26.11.2024
Փոքրիկ Իրինայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք. բոլորիս օգնության կարիքն ունի
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան 2017-ին սպանություններ էր ծրագրել Իրանում. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաները գործարարների խմբի հետ քաղաքական թշնամիներին սպանելու ծրագրեր են քննարկել:


Մասնավորապես, ըստ թերթի, անցյալ տարի արքայազն Մուհամեդի մտերիմ պաշտոնյաները գործարարների հետ քննարկել են թագավորության իրանցի թշնամիներին սպանելու նպատակով մասնավոր ընկերություններին դիմելու հարցը: Հանդիպման մասնակիցները գործարարներին առաջարկել են 2 մլրդ դոլար՝ մասնավոր հետախուզական ընկերություններին սպանություններին ներգրավելու համար:


Նրանց թվում, որոնց մտադիր են եղել սպանել սաուդցիները, եղել է իրանցի զինվորական Քասեմ Սուլեյմանիի անունը: Խորհրդակցելով փաստաբանի հետ՝ գործարարները հրաժարվել են մասնակցել սպանություններին:


Խոսակցությունը տեղի է ունեցել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից դեռևս մեկ տարի առաջ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն արքայազնի գահակալության հենց սկզբից սպանություններ են ծրագրել, գրում է թերթը:


Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: