23.11.2024
Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցել անհրաժեշտ է. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւմն է Հայաստանի գրավչությունը եվրոպական կապիտալի համար. Անտոնիո Ֆալլիկո

Հայաստանը կարող է որոշակի դեր խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում այն իմաստով, որ փոքր-ինչ կարող է թեթևացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ հաշվի առնելով իր լավ հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ հետ: Այս մասին EADaily-ի հետ զրույցում ասաց «Банк Интеза»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ճանաչենք Եվրասիան» ասոցիացիայի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն:

Նա նշեց, որ շատ լավ գիտի հայաստանյան բանկային համակարգը. «Դա ամենալիբերալ համակարգն է, որ ես գիտեմ: Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ, ինչպես և ԵՄ հետ: Բայց, ցավոք, և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն Հայաստանի հետ ցանկանում են ունենալ երկկողմ հարաբերություններ, ոչ թե հարաբերություններ բազմակողմ համակարգում: Դա առաջին խնդիրն է: Այդ պատճառով, պետք է տեսնել, թե որքանով Հայաստանը պատրաստ է ստանձնել առաջնորդի դերը, տանել իր ետևից այս (հնարավոր) շարժման մեջ, որտ միտված կլինի պատժամիջոցների մեղմմանն ու վերացմանը», - պարզաբանեց Ֆալլիկոն:


Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, վերջին քաղաքական իրադարձությունները Հայաստանում վստահություն չեն ներշնչում եվրոպական ներդրումներ ներգրավման տեսանկյունից:

«Այն իրադարձությունների շուրջ, որոնց հետևում են հեռվից, առասպելներ են ստեղծվում, կամ դրանք ընկալվում են, որպես ինչ-որ սարսափելի բան: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք խորհրդարանական մակարդակում, ազդանշան է, որ Հայաստանում թուլացել են պետական ինստիտուտները: Այդպես է ընկալվում կողքից, այնպես որ դեռ հարկ է հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում հանրապետության ներսում», - շեշտեց նա:
Ֆալլիկոյի խոսքով, եթե համեմատենք իտալական զարգացումների հետ, ապա վարչապետի հրաժարականը նշանակում է բոլոր ինստիտուտների համակարգի թուլացման մասին: Այնպես որ կոնկրետ իտալական ընկերությունները դա այդպես կընկալեն:

«Եթե խոսում ենք խոշոր բիզնեսի մասին, այն չի մտածում կարճաժամկետ հեռանկարում, այլ պլաններ է գծում հեռահար հեռանկարում: Այս սեգմենտի համար Հայաստանը կարող է շատ հետաքրքիր լինել: Բայց ոչ խոշոր ընկերությունների համար այս իրավիճակը կարող է անհանգստացնող լինել»:

Նրա խոսքով, Հայաստանի լիբերալ տնտեսական համակարգը ինքն իրենով գրավիչ է ներդրողների համար, եթե «Հայաստանը դիտարկենք որպես ԵԱՏՄ անդամ և Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, իսկ Իրանը դա ահռելի շուկա է».


«Դա հանրապետությունը դարձնում է ավելի գրավիչ: Բայց քաղաքական մակարդակում, երբ առնչվում ենք կառավարությունների հրաժարականների հետ, իշխանության լեգիտիմության ապացուցողականության հետ, երբ երկրում տեղի են ունենում գործադուլներ՝ այս ամենը մտահոգում է ներդրողներին, հատկապես հեռավոր ներդրողներին: Բայց, կրկնում եմ, չնայած այս ամենին, հայաստանյան լիբերալ համակարգը գրավիչ է եվրոպական կապիտալի համար», - հավելեց նա:


 Հայկ Խալաթյան