19.04.2025
Թրամփը հայտարարել է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին
prev Նախորդ նորություն

Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ, գրում է ermenihaber.am-ը։


Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց:


Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:


Ստամբուլի որոշ փողոցներ այժմ վերանվանվում են այլ հայտնի գործիչների անուններով: Նրանց շարքերում են 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլը, թուրք քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլը և այլք:


Ի դեպ, Ստամբուլի փողոցներից մեկն էլ անվանակոչվել է թուրքական գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Յաշար Քեմալի պատվին: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանում:


Նրա ջանքերով էր, որ 1950-ականներին կանխվեց Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ավերումը:

Քերրի Կավանոն` Բոլթոնի այցի մասին. Հարավային Կովկասի երկրներն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներն են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար