24.11.2024
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան. Մոսկվայի ու Բաքվի միջև բարեկամությունը պատրանք է
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն անդրադարձել է Բելառուսի` ՌԴ-ին միանալու վերաբերյալ հրապարակումներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մամուլում տեղ գտնող հրապարակումներին, թե Բելառուսը կարող է միանալ ՌԴ-ին:


«Եթե անկեծ լինենք, ապա միայն մեր ժողովրդի ձգտումների շնորհիվ մենք դարձանք ինքնիշխան և անկախ պետություն: Դա ցանկացել է ինքը՝ Ռուսաստանը, և ՌԴ-ի այն ժամանակվա իշխանությունը: Ներկայիս ղեկավարությունը հայտարարել է, որ այդ ուղեգիծն ընդունելի է: XXI դարում խոսել այն մասին, որ Բելառուսը կարող է միանալ ՌԴ-ին, ուղղակի ծիծաղելի է»,- ասել է Լուկաշենկոն: