6.09.2026
Միջնորդները կոչ են անում Ադրբեջանին համաձայնել հրադադարի խախտման դեպքերի հետաքննությանը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված համապատասխան որոշման համաձայն` 2015 թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։

Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, զորավարժության թեման է «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ վերջին օրերն կտրուկ աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում: Հրադադարի խախտումները ուղեցվում են կորուստներով, ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինորականների շրջանում: Այս ենթատեքսոտում զորավարժությունները համընկան հայաստանյան հասարակության, փորձագիտական և քաղաքական շրջանակններում ակտիվ քննարկումներին՝ նվիրված հակամարտության գոտի ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը:

Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի գործողությունների ներդաշնակմանը և փոխգործակցելիության ամրապնդմանը` խաղաղապահ գործողության ընթացքում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման նպատակով։

Զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատի ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձի ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցություններ վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։ Նմանատիպ զորավարժություններ անցկացվել են Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2014 թ. օգոստոսին։
Լավրով. Ավելին կարող ենք անել ղարաբաղյան հակամարտության հարցում
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին