28.12.2024
Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին` Հարավային Օսիայից ու Աբխազիայից հրաժարվելու դեպքում
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահական ընտրություններում մրցակիցների թիվը կրճատվում է

Ընտրողների ստորագրություններով ցուցակները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցրել են բերել 25 մարդ, որոնք ավելի վաղ դիմել Էին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այդ մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին:


Նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ն պետք Է ներկայացնեին ընտրողների առնվազն 25 հազար 923 ստորագրություն: Վերջնական որոշումը ԿԸՀ-ն կընդունի ստորագրությունների հավաստիության ստուգման արդյունքներով:


«Ընտրողների ստորագրություններ են ներկայացրել 25 թեկնածուներ, նրանցից 19-ը կուսակցություններ են, վեցը՝ նախաձեռնող խմբեր»,- ասել Է Միքելաձեն:


Վրաստանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին: Սկզբնապես նախագահի թեկնածու գրանցվելու համար ԿԸՀ Էր դիմել 46 սուբյեկտ, ներառյալ 26 նախաձեռող խումբ եւ 20 քաղաքական կուսակցություն:


Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: