25.11.2024
Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնում է Բաքու
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Ամեն ինչ չէ, որ մեր դիրքորոշումներում կարող է համընկնել 100 տոկոսով, բայց դա նորմալ է», - ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհը՝ ընդհանուր հայտարարի գալու համար։


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։