Իսրայելի պաշտպանության նախարարը Ադրբեջան այցը չեղարկել է

274

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չեղարկել է Բաքու այցը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելցի նախարարը պետք է մասնակցեր Ադրբեջանի ԶՈՒ 100-ամյակին նվիրված զորահանդեսին: Զորահանդեսը տեղի է ունենալու հունիսի 26-ին եւ պետք է ռեկորդակիր դառնա արտասահմանյան հյուրերի թվով:

Ավիգդոր Լիբերմանից բացի, Բաքու էր հրավիրված նաեւ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Խաթամիի այցի մասին տեղեկանալով՝ Ավիգդոր Լիբերմանն իր ուղեւորությունը չեղարկել է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...