24.11.2024
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի  համար շատ կարևոր դաշնակից է. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայոց Ցեղասպանության պատճառով Գերմանիայի դեսպանին երկրորդ անգամ կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանին: Մարտին Էրդմանը պետք է ներկայանա Թուրքիայի արտգործնախարարություն երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Նրա խոսքերով՝ գերատեսչությունում արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի ԱԳՆ: Այս մասին, հղում անելով Deutsche Welle-ին, գրում է tert.am-ը:


Der Spiegel ամսագրի տվյալներով, որոնք Շեֆերը ոչ հաստատել է, ոչ հերքել, գերմանացի դիվանագետին Թուրքիայի ԱԳՆ կանչելը կապված է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բունդեսթագի բանաձևի նկատմամբ թուրքական իշխանությունների «հիվանդագին արձագանքի» հետ:


Ինչպես գրում է լրատվամիջոցը, 2016 թվականի հունիսին փաստաթղթի ընդունումից հետո Անկարան հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին խորհրդակցությունների համար: Կոնֆլիկտը հաջողվել է փոքր-ինչ հարթել, երբ գերմանական կառավարությունը պարզաբանել է, որ այդ որոշումը չունի իրավաբանական ուժ:


Վերջին անգամ Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ շաբաթ՝ սեպտեմբերի 16-ին Քյոլնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ղեկավար Աբդուլլահ Օջալանի աջակցությանն ուղղված միջոցառումների անցկացման պատճառով: Դեսպանին ներկայացրել են թուրքական իշխանությունների դիրքորոշումը Քյոլնում անցկացված միջոցառման նկատմամբ: Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ միջոցառմանը, որին մի քանի հազար թուրք է մասնակցել, «ահաբեկչության քարոզչություն» է իրականացվել: