24.11.2024
Ռուսաստանն ի պատասխան պատժամիջոցների կջանա նվազեցնել կախվածությունն ԱՄՆ դոլարից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում մահմեդականները համարում են, որ խտրականության են ենթարկվում․ հարցում

ԱՄՆ-ում մահմեդականները համարում են, որ խտրականության են ենթարկվում, այս մասին են վկայում PEW Research Center-ի իրականացրած հարցման արդյունքները։

Մասնավորապես, մահմեդական տղամարդկանց 68 տոկոսը ու կին մահմեդականների 83 տոկոսը հայտնում է, որ ԱՄՆ-ում իրենց նկատմամբ խտրականության մակարդակը բարձր է։ Նաեւ մահմեդական կանանց 57 տոկոսը համարում է, որ վերջերս իրավիճակը վատացել է։

Խտրականության մասին դժգոհությունները կանանց կողմից ավելի շատ են, քանի որ նրանք ավելի հաճախ են ավանդական հագուստ կրում, քան տղամարդիկ, նշում են հետազոտության հեղինակները։

Մահմեդականների 64 տոկոսը դժգոհ է այն ուղղությունից, որով շարժվում է երկիրը, ու 74 տոկոսը համարում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն անբարյացակամ է տրամադրված մահմեդականների հանդեպ։ Ընդ որում մահմեդականների 90 տոկոսը հայտնում է, որ հպարտ է նրանով, որ ամերիկացի է։

Հարցումը իրականացվել է 2017-ի հունվարի 23-ից մայիսի 2-ը, դրան մասնակցել է ԱՄՆ-ում բնակվող 1000 մահմեդական։
Իսլամ դավանողները կազմում են ԱՄՆ բնակչության 1 տոկոսը, կամ էլ մոտ 3․3 մլն մարդ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։