24.11.2024
Առաջիկա 10-15 տարիներին Հայաստանը չի մտածի եվրասիական միասնական արժույթի մասին. ԿԲ
prev Նախորդ նորություն

ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ին 29.3%-ով գերազանցել է 2016-ի ցուցանիշը

Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 094.007 մարդ, որը 29.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26.1% աճ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.5 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: