22.11.2024
Մամուլի տեսություն. Ֆինանսների նախարարությունը հարկային «տեռոր» է սկսել
prev Նախորդ նորություն

Հայաստանի նախագահը շնորհավորել է իր ռուս գործընկերջը ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:

Հանրապետության նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, տոնի առթիվ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նշանակալից ամսաթիվն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքի խորքային փոխակերպումների հետ:

Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գծով արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ խորացված կոորդինացիան ամբողջովին համապատասխանում են երկու երկրների և քաղաքացիների արմատական շահերին:

Սարգսյանը Ռուսաստանի նախագահին տոնի առթիվ մաղթել է քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ իր պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ երջանկություն և բարգավաճում:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ տոնը կապված է Ռուսաստանի պետականության բոլոր ոլորտների համակարգային փոխակերպումների, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի և տեղի առավել ամրապնդման հետ: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ: