2.10.2023
ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել` Սիրիայում Իրանի ազդեցության չեզոքացման համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լարվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ-ի զորքերը թուրք-սիրիական սահմանին են

Ֆոտո՝ amerikayidzayn.com
Ֆոտո՝ amerikayidzayn.com

Սիրիայում քրդական զորամիավորումների հարցի շուրջ պահպանվում են թուրք-ամերիկյան հակասությունները: Ամերիկյան դրոշներով ռազմական ավտոմեքենաները տեղաշարժվում են թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Սակայն սոցիալական ցանցերում տարածվում են քրդական զորամիավորումների դրոշներով ամերիկյան ռազմական ավտոմեքենաների նկարները:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ կխոսի Թրամփի հետ Սիրիայի քրդական զորամիավորումների դրոշը պատկերող նկարների մասին: «Մենք այդ նկարները ցույց կտանք նախագահ Թրամփին մայիսի 16-ի մեր հանդիպման ժամանակ»,- հայտարարել է նախագահ Էրդողանը:


ԱՄՆ-ը թուրք-սիրիական սահմանին է տեղակայել նոր զորախմբեր՝ թուրք-քրդական բախումները կանխելու համար, հայտնում է amerikayidzayn.com-ը: ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայում քրդական ստորաբաժանումներին, սակայն ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան նրանց անվանում է ահաբեկիչներ:


«Քանի որ որպես դաշնակիցներ, մենք դեմ ենք միջազգային ահաբեկչությանը, մենք ցույց կտանք այս նկարները նրանց՝ պարզաբանման համար: Եթե ահաբեկչության դեմ պայքարը չընթանա միասնական հիմքի վրա, ապա այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, տեղի կունենա վաղը ուրիշների հետ ևս»,- ասել է նախագահ Էրդողանը:


Ամերիկյան զորամիավորումները հայտնվել են թուրք-սիրիական սահմանին այն բանից հետո, երբ Թուրքիան ռմբակոծեց քրդական զորամիավորումները Սիրիայում: Քրդերը բողոքի ձայն բարձրացրեցին՝ ասելով, որ դրա արդյունքում զոհվեցին խաղաղ ազգաբնակիչներ: Սակայն Թուրքիայի նախագահը սպառնացել է կրկին ռմբակոծել քրդական զորամիավորումները Իրաքում և Սիրիայում:


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակն Իրաքում եւ Սիրիայում կարող է հարձակվել քրդական ռազմականացված խմբավորումների վրա:


«Մենք ստիպված ենք լինելու շարունակել (հարձակումները): Մենք չենք հայտնի ժամն ու ամսաթիվը, թե երբ կգանք: Սակայն նրանք պետք է իմանան, որ թուրքական բանակը կարող է գալ», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ քրդական ռազմական միավորումներին ԱՄՆ-ի տրամադրած աջակցությանը «պետք է վերջ դնել»:

Արաբական պետությունների լիգա. Արաբների պատերազմներում շահում են Իսրայելն ու Իրանը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի